Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որոնց համաձայն Ուկրաինայի պետական իշխանության մարմիններն այլեւս չեն կարող հանդես գալ որպես տպագիր լրատվամիջոցի հիմնադիր կամ համահիմնադիր, հաղորդում է RNS-ն:
Նշվում է, որ ավելի վաղ Պորոշենկոն հրաժարվում էր ստորագրել այդ օրինագիծը եւ դեկտեմբերի 21-ին դրա վերաբերյալ առաջարկներ է արել Գերագույն ռադային:
Առաջարկները բարեփոխված տպագիր լրատվամիջոցներին պարտավորեցնում են պահպանել պարբերականի լեզուն, այսինքն թողարկվել ուկրաիներեն: Դեկտեմբերի 24-ին փոփոխված տեքստը հավանության է արժանացել խորհրդարանի կողմից:




























