Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 15 մ գլորվելով հայտնվել ներքեւի երկրորդական ճանապարհին, ինչի հետեւանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) եւ Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են, իսկ Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) եւ Ս. Հ.-ն (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, եւ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: