Թենիսի ԱՄՆ բաց առաջնության շրջանակում անցկացվել է յուրօրինակ ցուցադրական հանդիպում` կանանց եւ տղամարդկանց միջեւ: Կանանց թենիսը ներկայացրել են Աննա Կուրնիկովան ու Մարտինա Հինգիսը: Նրանց դեմ խաղացել են Փեթ Քեշն ու Մաթս Վիլանդերը: Միայն մեկ սեթ է անցկացվել: 7:5 հաշվով հաղթել են տղամարդիկ:
































