Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն արգելել է Ռուսաստանից հեծանվով հատել սահմանը: Ֆիննական MTV3 հեռուստաալիքի փոխանցմամբ, հիմա սահմանը հնարավոր կլինի հատել միայն ավտոմեքենայով:
Պատճառն այն է, որ Ռուսաստանից փախստականները Սալլա եւ Ռայա Յոոսեպի անցակետերով հեծանվով երկիր են մտնում: Դեկտեմբերի 26-ին այդ անցակետերից մեկով մեքենա է հատել սահմանը, որի ուղեւորները Ֆինլանդիայում ապաստան են խնդրել: Վեցերորդ ուղեւորը, որին կասկածում են սահմանից միգրանտների ապօրինի փոխադրման մեջ, ռուսաստանցի է:
Ըստ Lenta-ի, որպես փաստարկ նշվում է ձմռանը հեծանվով երթեւեկելու վտանգավորությունը:



























