Սիրիա С-400 զենիթահրթիռային համակարգի փոխադրումից հետո այդ երկրի օդային տարածքում «կարգուկանոն է հաստատվել»: Դեկտեմբերի 27-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, «Ռոսիա 24»-ի եթերում Բոնդարյովը նաեւ հայտարարել է, որ ռուս օդաչուները Սիրիայում գործողությունների իրականացման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հարվածներ չեն հասցրել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: «Ցանկանում եմ պատվով եւ արժանապատվությամբ հայտարարել, որ իմ օդաչուներն այնտեղ գտնվելու ընթացքում ոչ մի անգամ չեն շեղվել, ոչ մի հարված չեն հասցրել արգելված օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մզկիթների ուղղությամբ»,- հայտարարել է նա:
C-400 զենիթահրթիռային համակարգը պաշտոնապես Սիրիա է փոխադրվել նոյեմբերի 26-ին: Դա նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը Մոսկվայի պատասխանն էր:



























