Հինգերորդ սերնդի Տ-50 ռուսական ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրն օդուժի կազմում կներառվի 2017 թվականին: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը:

«Ծրագրում ենք այդ ինքնաթիռը ստանալ արդեն 2017 թվականին»,- ասել է նա: Նորագույն տեխնիկայի առջեւ խնդիր է դրված «թեթեւացնել օդաչուի աշխատանքը, մեկ թռիչքի ժամանակ մի քանի խնդիր լուծել ե՛ւ օդում, ե՛ւ ցամաքում»:

Ըստ ՏԱՍՍ-ի, մեկնաբանելով «Ճերմակ կարապ» Տու-160 ռմբակոծիչի (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Blackjack) արտադրության վերականգնումը՝ Բոնդարյովն ասել է, որ այն կներկայացվի այլ բնութագրերով: «Վերցվում է միայն հին Տու-160-ի հիմքը: Իսկ ներսում նոր համակարգեր են, բացարձակ նոր հնարավորություններ»,- ասել է Վիկտոր Բոնդարյովը: