Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota sienna» մակնիշի 81 RL 800 (վարորդ՝ Ռ. Հ.), «ՎԱԶ 2107» մակնիշի 34 FL 879 (վարորդ՝ Ն. Պ.) եւ «BMW X5» մակնիշի 32 LL 519 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «BMW X5»-ը կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5»-ի վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: