Ադրբեջանից ներմուծված խուրմայի մեջ Եկատերինբուրգի բնակչի հայտնաբերած զատիկը սկանդալի պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Եվգենի Յուշչուկը  համացանցում   կենդանի զատիկով խուրմայի լուսանկար է տեղադրել: Յուշչուկի խոսքով, ինքը խուրման ձեռք  է բերել եկատերինբուրգյան  Metro Cash and Carry խանութում:

Լուսանկարը համացանցի օգտատերերի շրջանում սուր վիճաբանություն է առաջ բերել: Քննարկման մասնակիցների մի մասն ասել է, թե զատիկի առկայությունը հաստատում է Ադրբեջանից ներմուծված մրգի էկոլոգիապես մաքուր լինելը եւ ողջունել է մրգերում կենդանի միջատների առկայությունը: Միաժամանակ լիովին հնարավոր է, որ միջատը մրգի մեջ հայտնված լինի Եկատերինբուրգի բնակչի տանը: 

Սակայն համացանցի օգտատերերի մյուս մասը համարում է, որ մրգերում միջատը վատ բան է: Եղել են նաեւ այնպիսիք, որոնք սկսել են Ադրբեջանին մեղադրել կարանտինային միջատներով մրգեր ներմուծելու համար, որոնք վնաս են հասցնում ռուսական գյուղատնտեսությանը: