Հակաահաբեկչական համագործակցության հարցով Եվրամիրության եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա փետրվարին Բրյուսելում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

«Բրյուսելում փետրվարին»,- ասել է Չիժովը՝ պատասխանելով հարցին, թե երբ եւ որտեղ են կայանալու բանակցությունները։

Նա նաեւ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, եւ ով է մասնակցելու հանդիպմանը։

«Քննարկվելու է հարցերի ամենալայն սպեկտր, իսկ մասնակիցների մասին առանձին կհայտարարվի»,- նշել է մշտական ներկայացուցիչը։