ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք եւ մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր եւ հայանպաստ գործունեության մեջ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: