Սուրբ ծննդյան օրերին Սիցիլիական նեղուցում ավելի քան 900 ներգաղթյալ է փրկվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով  «Adnkronos»-ին:

Փրկվածների թվում 841 տղամարդ կա, 64 կին եւ մոտ 20 երեխա, որոնցից շատերը փորձել էին Եվրոպա հասնել առանց մեծահասակների օգնության: 

Փրկված փախստականների մեծամասնությունը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից է: Նրանց բոլորին երկուշաբթի օրը Պալերմո են հասցրել: 

ԵՄ-ի  «Ֆրոնտեքս» սահմանային գործակալության տվյալների համաձայն,  2015-ի առաջին 10 ամիսների ընթացքում Եվրամիության երկրների տարածք է հասել մոտ   1,2 մլն ներգաղթյալ: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: