2015 թ. Հայաստանը 66 տոկոսով ավելացրել է թարմ պտուղ բանջարեղենի արտահանումը հասցնելով այն 76 հազար տոննայի: Այդ մասին լրագրողներին դեկտեմբերի 28-ին հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով 2015թ արդյունքները:
Ընդ որում, նույնիսկ ձմեռային ամիսներին արտահանումը շարունակվում է: Դրա հիմնական մասնաբաժինը բաժին է հասնում Եվրասիական միությանը: Մասնավորապես, նշված ծավալից Ռուսաստանին է բաժին հասել 84 տոկոսը, մինչդեռ 2014 թ. այդ ցուցանիշը 46 տոկոս էր:




























