Չինաստանի Շենչժեն քաղաքի չինովնիկն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մեկ շաբաթ անց Խենթայույ արդյունաբերական պարկի ծայրամասում աղբասարից սողանք է սկսվել՝ վնասելով 33 շենք: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 28-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով, չինովնիկը ղեկավարում էր այն օկրուգի կառավարման քաղաքային բյուրոն, որտեղ գտնվում է պարկը: Ինչպես նշում է South China Morning Post –ը, նա այդ պաշտոնին նշանակված է եղել 2009 թ. ու ինքն է հաստատել աղբանոցի ստեղծումը, որն էլ հենց այդ աղետի պատճառն էր դարձել:
Միջադեպից հետո քննչության տակ է հայտնվել 12 մարդ, սակայն հայտնի չէ, արդյոք Սյույ Յուանանը նրանց շարքում է եղել, հայտնում է Lenta-ն:
Կառավարման Քաղաքային բյուրոն բացի ամենայնից պատասխանատու է աղբի պոլիգոնների վերահսկողության տակ: 2015թ. այն որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներով փակել Հենթայույ պարկի շրջանի աղբանոցը՝: Սակայն տեղի բնակիչների խոսքով, աղբով բեռնված բեռնատարները շարունակում էին պոլիգոն գալ:
Հողաշերտ ստեղծելու որոշումը կայացվել էր 2014թ.: Ենթադրվում էր, որ այն գործելու է առնվազն 10 տարի: Աղբակույտը ստեղծվել է անցած տարվա հոկտեմբերին: Ավելի վաղ հայտնել էին, որ իր գոյության ընթացքում աղբի սարը հասել է 20 հարկանի շենքի բարձրության ու շարունակում էր աճել, դրա լանջերը ավելի կտրուկ էին դառնում:
Դեկտեմբերի 20-ին շինարարական աղբի սարից բնակելի տների վրա իջած սողանքի հետեւանքով 7 մարդ էր զոհվել: Եվս 75-ը անհայտ կորած են համարվում, նրանցից 13-ը երեխաներ են՝ երկուսից 15 տարեկան: ԱՊ-ի պահին ինդուստրիալ պարկի տարածքում ավելի քան 900 աշխատակիցներ կային ու նրանց ընտանիքների անդամները: Վնասվել կամ ոչնչացվել է 33 շենք, այդ թվում 14 գործարանային մասնաշենք: Բացի դրանից սողանքի հարեւանությամբ գտնվող գազի խողովակում պայթյուն է տեղի ունեցել:




























