Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Միթսուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 57-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը` 28-ամյա Թաթուլ Սարգսյանը, եւ ուղեւորը` 17-ամյա Արեն Ղազարյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: