Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է դառնալ երկրի Ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, տեղեկացնում է  «Sputnik- Գրուզիան»` վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:   

«Ոչ պաշտոնական զրույցներում քաղաքական գործիչներն ասում են, որ Ղարիբաշվիլու թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար, սակայն դեռեւս ոչինչ որոշված չէ», - ասվում է վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանի կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոհրդարանական մեծամասնությունը, որն իրենից  ներկայացնում է կառավարող  «Վրացական երազանք» դաշինքը, վարչապետի պաշտոնի համար ընտրել է արտգործնախարար Գեորգի Քվիրիկաշվիլիին: