ՆԱՏՕ-ն մտադիր է ամերիկյան հետախուզական բարձրաթռիչք AWACS հետախույզ ինքնաթիռներ ուղարկել Թուրքիա երկրին անտանգության միջոցների ապահովման հարցում աջակցության շրջանակում: Այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Բորիս Նանտը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Նրա խոսքով, ինքնաթիռները կօգտագործվեն միայն պաշտպանության ապահովման համար:
Միաժամանակ հայտնի չէ, թե ճշգրիտ քանի ինքնաթիռ կուղարկվի: Ուղարկման ժամկետը եւս չի հաղորդվում:



























