Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը, խարդախության 7 դեպքից`  6-ը։

Բացահայտվել է գողության`  23, յուրացման եւ խուլիգանության` 2-ական, մաքսանենգության եւ դրամանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 21 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 47-ը` ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: