Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1979 թ. ծնված Կարեն Հ.-ին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2009 թ. մայիսի 14-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):




























