Դեկտեմբերի 27-ին, ժամը 18-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Սարգիս Ս.-ն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 319 հոդվածի մեղադրանքով /Իշխանության ներկայացուցչին վիրավորելը/: