Հայաստանի քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Ալեքսանդր Թամանյանի նամականին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները:

Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը եւ ընկերոջը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս եւ այցելուներին հնարավորություն կնձեռի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ: