Ռուսաստանի Կիրով քաղաքում ոստիկանները ձերբակալել են Կոստինո ավանի 36-ամյա բնակչի, ով կծել է տեղի խանութի տիրուհուն եւ ամանորյա խաղալիքներ գողացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Կատարվածի մասին իրավապահներին տեղեկացրել է տուժածը: Նրա խոսքով, նա տղամարդուն բռնել է խաղալիք, դիմակահանդեսի դիմակներ եւ տոնածառի փոքրիկ խաղալիքներ գողանալիս: Երբ կինը փորձել է կանգնեցնել գողին, վերջինը կծել է նրան եւ փախուստի դիմել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: