«Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել հանցագործության մասին։

«Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 18.00-ի սահմաններում 010546199 հեռախոսահամարից զանգահարել են «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Գագիկ Եղիազարյանին եւ հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել նրան: Զանգահարողը իր խոսքն ավարտել է ասելով, որ «մոտ օրերս վերջդ տալու ենք»: Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի առնչությամբ եւ պահանջում ենք միջոցներ ձեռնարկել պարզելու, թե ով է տվյալ հեռախոսահամարի օգտատերը եւ ապահովել Գագիկ Եղիազարյանի անվտանգությունը: Հակառակ դեպքում Գագիկ Եղիազարյանի կյանքին սպառնացող վտանգի եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ Ոստիկանության վրա»,- ասվում է հայտարարության մեջ: