Դանիայի վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենը կոչ է արել վերանայել Ժնեւի կոնվենցիան եւ մտորել փաստաթղթում փոփոխություններ մտցնելու շուրջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
«Գալիս է ժամանակը, երբ պետք է քննարկեք, արդյո՞ք պետք է հարմարեցնել խաղի կանոնները»,- ասել է նա:
Ռասմուսենի խոսքով, կոնվենցիայի շուրջ բանավեճերն անհրաժեշտ կլինեն այն դեպքում, եթե Եվրոպան չկարողանա առաջիկայում կանգնեցնել ներգաղթյալների հոսքը:
Դանիացի պաշտոնյան, մասնավորապես, կոչ է արել վերանայել կոնվենցիայի այն դրույթը, որի համաձայն, Թուրքիայում 2-3 տարի գտնվող փախստականներին թույլ է տրվում ապաստան գտնելու համար Եվրոպա մեկնել:




























