Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ԱԳ նախարարները լուծել են կորեացի կանանց վերաբերող պատմական վեճը, որոնց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բռնությամբ ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել ճապոնական հասարակաց տներում: Այս մասին գրում է Informing.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Մխիթարության համար կանանց» խնդիրը երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Սեուլում հանդիպման ժամանակ:

Բանակցությունների ընթացքում ճապոնական իշխանությունները խոստովանել են, որ պատերազմի ժամանակ Չինաստանից, Կորեայից եւ այլ պետություններից շուրջ 200 հազար գերի կանանց տարել են Ճապոնիա, որտեղ նրանց ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել:

Հարավկորեացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի ԱԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ «մխիթարության համար կանանց» օգնության հիմնադրամ է ստեղծվում՝ տարեկան 8.3 մլն դոլարի չափով ֆինանսավորմամբ: Միջոցները փոխանցվելու են կանանց փոխհատուցում վճարելուն, որոնց պատերազմի տարիներին ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել:

Ներկայում Հարավային Կորեայում 47 կին է բնակվում, որոնք Ճապոնիայում սեռական շահագործման են ենթարկվել: Նրանց միջինը 90 տարեկան են: