Հարավային Կալիֆորնիայի իրավապահ մարմինների աշխատակիցները մի տղամարդու են ձերբակալել, որը Սուրբ ծննդին բենզին էր լցրել 41-ամյա Դաուն Հենսլիի (Dawn Hensley) վրա եւ այրել: Ոստիկանության խոսքով, մինչեւ միջադեպը զույգը կռվել էր:

51-ամյա Քլարենս Դիարը (Clarence Dear) ձերբակալվել է կիրակի առավոտյան, երբ ավտոբուսով Ալտադենա Կալիֆորնիա էր գնում: Օրենքի պահապանները հայտնել են, որ Դիարը ձերբակալության ընթացքում չի դիմադրել, բայց ոչ մի մանրամասն չեն հրապարակել: Դիարը կարող է մինչեւ դատավարությունտ դուրս գալ  1 մլն դոլար գրավ վճարելով:

Քննիչներն ասում են, որ Դիարն ու Հենսլին կռվել են, հետո տղամարդը վազել է կնոջ հետեւից, նրա վրա բենզին է լցրել եւ բոցավառել այրվող ծխախոտով:    Ամբողջությամբ կրակի մեջ` Հենսլին դուրս է վազել փողոց ու ընկել է: Հարեւանները փորձել են օգնել նրան, բայց նա հիվանդանոցում մահացել է:  «Դա սարսափելի տեսարան էր: Բոլորը ցնցված են: Ես կրակների մեջ մարդ տեսա», - ասաց վկաներից մեկը: