Թուրքիայի քաղաքացի կինը դատարանի որոշմամբ իրավունք է ստացել մգեցված ապակիներով ավտոմեքենա վարել, որպեսզի երթեւեկելիս խուսափի տղամարդ վարորդների կողմից վիրավորանքներից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Yahoo News-ի տեղեկացմամբ, ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է Դեմեթ Դերյա Դողանի ավտոմեքենան եւ տուգանք նշանակել՝ ավտոմեքենայի չափազանց մուգ ապակիների համար: Դեմեթը հրաժարվել է վճարել 198 թուրքական լիրայի չափով (շուրջ 68 դոլար) տուգանքը, ինչի արդյունքում գործը դատարանում է հայտնվել:

Ստամբուլի դատարանում պաշտպանելով իր շահերը՝ Դեմեթը հայտարարել է, որ մգեցված ապակիները տղամարդ վարորդների հասցրած վիրավորանքներից խուսափելու միակ միջոցն է կանանց համար:

Արդյունքում դատարանը կնոջն ազատել է տուգանք վճարելու պարտավորությունից: