Ամերիկյան բանակի գնդապետ Սթիվ Ուորենը, որն ԻՊ-ի դեմ ռազմական արշավում ներկայացնում է Միացյալ Նահանգները, հաղորդել է միջազգային կոալիցիայի ավիացիայի հաջողությունների մասին: Նրա խոսքով, մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն կոալիցիոն դաշնակիցների հետ ռմբակոծությունների արդյունքում ահաբեկչական խմբավորման 9 առաջնորդի է ոչնչացրել, որոնց թվում է եղել Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող մեկը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով LifeNews-ին:
Ուորենը պարզաբանել է, որ փարիզյան հարձակումների հետ առնչություն ունեցող ահաբեկչի անունն Աբդուլ Հադեր Հաքիմ է, որին ոչնչացրել են դեկտեմբերի 26-ին, Իրաքի Մոսուլ քաղաքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկչություններ իրականացվեցին: Ընդհանուր առմամբ, հարձակումների զոհ դարձավ 129 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն:




























