Հայաստանը հայտնվել է 87-րդ հորիզոնականում մինի-ֆուտբոլի միջազգային վարկանիշային աղյուսակում՝ նախկին ԽՍՀՄ երկրներից իրենից ետ թողնելով միայն Էստոնիային:

Աղյուսակում ներկայացված են աշխարհի 141 երկրներ:

Առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել Բրազիլիան, Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան եւ Ռուսաստանը:

Նախկին ԽՍՀՄ երկրները դասավորվել են հետեւյալ կերպ՝ Ուկրաինա՝ 8, Բելառուս՝ 13, Ուզբեկստան՝ 21, Ադրբեջան՝ 25, Ղըրղզստան՝ 38, Լատվիա՝ 45, Վրաստան՝ 50, Տաջիկստան՝ 55, Լիտվա՝ 56, Թուրքմենստան՝ 63, Մոլդովա՝ 69, Հայաստան՝ 87, Էստոնիա՝ 121: