Westwood Village Memorial Park գերեզմանատան ամենահեղինակավոր տարածքներից մեկը՝ լեգենդար Մերիլին Մոնրոյի գերեզմանի կողքի տարածքը, օգոստոսի 24-ին աճուրդով վաճառվել է 4,6 միլիոն դոլարով։ Այսպիսով, աճուրդի հաղթողը իրավունք է ստացել հանգչելու ոչ միայն Մերելին Մոնրոյի հետ միասին։ Բանն այն է, որ հարեւան տարածքը իր համար վերցրել է Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները։ Աճուրդի հաղթողի անունը դեռ չի հրապարակվում։ Էլեկտրոնային աճուրդի նախնական գումարը 500 հազար դոլար էր, ընդամենը 21 դրույք է կատարվել։ Գերեզմանոցի հիշյալ տարածքը, ի սկզբանե Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին՝ բեյսբոլիստ Ջո Դիմաջիոյինն էր։ Սակայն, 1954 թ-ին դերասանուհուց բաժանվելուց հետո Ջոն վաճառել է այդ տարածքը ոմն Ռիչարդ Պոնչերին։ Հենց նա էլ 1986 թ-ից հանգչել է այդ գերեզմանում։ Մոնրոյի հարեւան գերեզմանը աճուրդի է հանել Պոնչերի այրին՝ Էլսին, որը տնտեսական ճգնաժամի դժվարին օրերին ստիպված տեղափոխել է ամուսնու դին գերեմանատան այլ տարածք։