Վատ եղանակի հետեւանքով սահմանափակվել է ավտոտրանսպորտի երթեւեկությունը վրաց-ռուսական եւ վրաց-ադրբեջանական սահմաններին: 

Ինչպես տեղեկացնում է  haqqin.az-ը` վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությանը, առատ ձյան, մրրիկի եւ մերկասառույցի հետեւանքով հատուկ ռեժիմ է մտցվել դեպի Ադրբեջանի սահման գնացող ճանապարհին:  Ավտոճանապարհի Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի հատվածում` 20-160 կմ տարածության վրա արգելված է  կցաբեռով տրանսպորտի եւ ավելի քան 30 տեղ ունեցող ատոբուսների երթեւեկությունը:

Պարբերականը նշում է, որ հազարավոր ադրբեջանցիներ ներկայումս Վրաստանում են, որտեղ անցկացնում են Նոր տարվա արձակուրդը: Վրացական կողմի մտցրած սահմանափակումները կարող են նրանց համար հայրենիք վերադառնալու խնդիր ստեղծել: