ԱՄՆ-ում նշում են 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների տարելիցը: Սպիտակ Տան կայքը հայտնում է, որ նախագահ Բարաք Օբաման մեկ րոպե լռությամբ կհարգի ահաբեկչության զոհերի հիշատակը: Նրա հետ կլինեն նաեւ երկրի առաջին տիկին Միշել բաման, փոխնախագահ Ջո Բայդենը կնոջ` Ջիլ Բայդենի հետ: Արարողությունը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 11-ին Սպիտակ Տանը` Երւանի ժամանակով ժամը 17:46-ին: Դրանից հետո նրանք եւ այլ պետական պաշտոնյաներ կուղեւորվեն Պենտագոնում ահաբեկիչների զոհերի հուշարձան, որտեղ Օբաման հանդես կգա ելույթով: Այս հուշարձանը բացվել է 2008-ի սեպտեմբերին: Երկրի նախագահը ուղերձով անդես կգա նաեւ ԱՄՆ Կոնգրեսում:
«Ահաբեկչության սպառնալիքը, որը հանգեցրեց 2001-ի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրություն հայտարարելուն, դեռեւս շարունակվում է: Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրությունը 2010-ի սեպտեմբերի 14-ից հետո եւս շարունակվի»,- ասված է Օբամայի ուղերձում, հաղորդում է BBC-ն: Պրակտիկայում արտակարգ դրությունը նախագահին մի քանի լրացուցիչ իրավական լիազորություններ է տալիս, որից նա կարող է ցանկացած պահի օգտվել:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեն «Ալ կաիդա» խմբավորման հետ, բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար ինքնաթիռներ: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:
Ահաբեկիչներն ինքնաթիռներից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել ինքնաթիռը ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:
Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորւմն է: Այս վարկածը սակայն կասկածի տակ են առնում մի շարք լրագրողներ, գիտնականներ եւ ականատեսներ: Անգամ ֆիլմեր են նկարահանվել այդ թեմաներով, որոնցից ամենահայտնին Zeitgest-ն է («Ժամանակի ոգին»):
Այդ ֆիլմը պնդում է, որ սեպտեմբերի 11-ի դեպքերը պլանավորված են եղել ԱՄՆ կառավարության կողմից, որպեսզի զանգվածային վրդովմունք առաջացնեն` արդարացնելու համար պատերազմն Աֆղանստանում եւ Իրաքում, ինչպես նաեւ առիթ ունենա ԱՄՆ-ում քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար:





























