Սեպտեմբերի 10-ին իրավապահ մարմինների աշխատակիցները Դաղստանի Սերգոկալինսկի շրջանում հատուկ գործողություններ են իրականացրել՝ վերացնելով երեք զինյալների։ Սակայն փոխհրաձգության ժամանակ սպանվել է երեք ոստիկան։
Տեղական ընդհատակ գործող զինված խմբավորման մի քանի անդամներ մասնավոր տանը շրջափակման մեջ են վերցվել առավոտյան 09։40-ին։ Հանձնվելու առաջարկին ի պատասխան նրանք Ռուսատանի Անվտանգության դաշնային ծառայության եւ Դաղստանի ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ կրակ են բացել։ Մարտը շարունակվել է մի քանի ժամ։ Շրջափակման մեջ գտնվող տանը եղած երեք զինյալները սպանվել են։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով, զինյալները ղեկավարվել են թուրք Աբդուսալամի կողմից։




























