Խորհրդային Միությունում ռեժիսորներն ավելի շատ ազատություն ունեին, քան ես Հոլիվուդում: Այս մասին Wall Street Journal-ին հայտնել է հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը:

«Այդ արդյունաբերությունում, որը մենք ստեղծել ենք, չի կարելի փող կորցնել: Հիմնական իմաստն այն է, որ քեզ ուղղակի ստիպում են կոնկրետ ֆիլմ նկարել»,- ասել է «Աստղային պատերազմների» ռեժիսորը: Ջորջ Լուկասը նաեւ ընդգծել է, որ ռուսաստանցի ռեժիսորները ԽՍՀՄ-ում ավելի շատ ազատություն ունեին: «Նրանք ընդամենը պետք է զգուշանային կառավարական քննադատությունից: Սակայն նրանք կարող էին նկարել ցանկացած ֆիլմ»,- ասել է Լուկասը, փոխանցում է «Ռոսիյսկի Դիալոգը»: