«Իսլամական պետությունը» ԻՊ (ԴԱԵՇ) գիտնականների եւ սպառազինության մասնագետների է հրավիրում, որոնք ջիհադիստներին սովորեցնում են Եվրոպայում բարդ   «տպավորիչ» ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաեւ սպառազինության համակարգեր արտադրել, որոնք ի վիճակի են խոցել ուղեւորատար եւ ռազմական ինքնաթիռներ, տեղեկացնում է   Sky News-ը:

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, գիտնականները, որոնք աշխատում են  ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքի «ջիհադիստական համալսարանում»,  սպառազինությունների արեւմտյան մասնագետներին ապշեցրել են` «երկիր-երկինք» հրթռիների համար ինքնաշեն ջերմային մարտկոց ստեղծելով:   Sky News-ի ստացած կադրերը ցույց են տալիս, որ ԻՊ-ի համար աշխատող մասնագետները կարող են վերականգնել հազարավոր հրթիռներ, որոնք պիտանելիության ժամկետի լրանալուց հետո դուրս են գրվել արեւմտյան երկրների կառավարությունների կողմից, տեղեկացնում է   РБК-ն:

ԻՊ-ի մասնագետները նաեւ ռադիոյով կառավարվող աշխատունակ ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչական գործողությունների իրականացման համար:  Ահաբեկիչների ինքնակարգավորվող մանեքենները կարող են շրջանցել սկանավորող բարդ սարքերը, որոնք արեւմտյան երկրներում պահպանում են պաշտպանական օբյեկտները եւ կառավարական շենքերը: