A/H1N1/ վարակը լուրջ սպառնալիք է ամերիկացիների համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ հրապարակելով գիտության եւ տեխնոլոգիաների նախագահական խորհրդի ուսումնասիրությունների արդյունքները:
«Զեկույցում նշվում է, որ վարակի նոր շտամմ-ը մեծ վտանգ է ազգի համար: Ըստ գիտնականների, պատճառն այն է, որ նոր վարակն ավելի մահացու է, քան գրիպի մյուս տարատեսակները, քանի որ վարակման ենթակա են ավելի մեծ թվով մարդիկ, քան սովորական „խոզագրիպի“ դեպքում: Դա նոր շտամմ է, որի դեմ շատ քիչ մարդիկ իմունիտետ ունեն»,- ասել են Սպիտակ տանը եւ հավելել, որ բժիշկների կաբինետները կարող են չբավարարել մարդկանց հերթերի համար:
Ըստ զեկույցի հեղինակների՝ «խոզագրիպի» նոր տարատեսակի բռնկումը հնարավոր է տարեվերջին, եւ մինչ այդ անհրաժեշտ է աշխատանքներ տանել վարակի դեմն առնելու եւ դեղամիջոցներ ստեղծելու համար:



















