Խարբինում` Հեյլունցզյանի նահանգի  (Հյուսիս-արեւելյան Չինաստան) վարչական կենտրոնում բացվել է Սառույցի եւ ձյան 32-րդ միջազգային փառատոնը:  Քաղաքի 21 հրապարակում, 32 փողոցում եւ  56 կետում արդեն ձյունից եւ սառույցից բազմապիսի քանդակներ են տեղադրվել:  

Փառատոնի շրջանակում ավելի քան 100 միջոցառում տեղի կունենա` համերգներ, գեղարվեստական ներկայացումներ, կոլեկտիվ հարսանիք, ձյունե եւ սառցե քանդակների մրցույթներ, մարզական մրցումներ, տեղեկացնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Այդ ընթացքում չինական մեկ այլ` Ռուսաստանի հետ սահմանակից նահանգի վարչական կենտրոն Չանչուն քաղաքում սառույցի եւ ձյան զբոսաշրջային փառատոն է բացվել, ինչպես նաեւ ձյան վրա սահքի միջազգային փառատոն:  Ինչպես տեղեկացնում է Չանչուն քաղաքի լրատվական պորտալը, վերջին միջոցառմանը 30 երկրից ավելի քան   2000 պրոֆեսիոնալ մարզիկ է մասնակցում, դահուկասահքի ավելի քան 5000 սիրահար: