Ավելի քան 60 հազար մարդ Change.org կայքում խնդրագիր է ստորագրել՝ նոր քիմիական տարրերից մեկը երաժիշտ Լեմմի Քիլմիսթերի անունով կոչելու համար:
Motorhead խմբի ղեկավարի մահից մի քանի օր անց Մենդելեեւի աղյուսակում 4 նոր քիմիական տարր է հաստատվել՝ 113, 115, 117 եւ 118 համարների ներքո: Բոլորն էլ ծանր մետաղներ են:
Ըստ Gazeta-ի, Քիլմիսթերի ստեղծագործությունների երկրպագուներն առաջարկում են նոր մետաղներից մեկը կոչել «լեմիում»:
Հիշեցնենք, որ Լեմմի Քիլմիսթերը մահացել է 2015 թվականի դեկտեմբերի վերջին, 70 տարեկանում:




























