20-րդ դարի բրիտանական գրականության դասական Դիլան Թոմասի քիչ հայտնի կինոսցենարը 2016թ. գարնանն առաջին անգամ կհեռարձակվի ռադիոյով, հայտնում է Independent-ը:
«Ֆալեզի լողափը» սցենարը Ստիվենսոնի պատմվածքներից մեկի կինոադապտացիան է: Ապագա ֆիլմում պետք է խաղար մեկ այլ դասական՝ դերասան Ռիչարդ Բարթոնը: Սակայն դեռեւս անհայտ պատճառներով նախագիծը դադարեցվել էր: Սցենարը պատահաբար գտել էին Ավստրալիայում, երբ BBC-ի ռադիոպիեսների խմբագրի դուստր Ալիսոն Հինդելը տեղափոխվել էր Սիդնեյ եւ հաստատվել նոր տանը: Դա միակ բանն էր, որ նախկին տերերը թողել էին այդ տանը:
Ռադիոհեռարձակումը տեղի կունենա BBC-ի եթերում մայիսի 3-ին՝ ի պատիվ գրողի 100-ամյակի:
Հնարավոր է, սցենարը կյանքի չէր կոչվել այն պատճառով, որ ֆիլմը շատ թանկ էր, նշել է Հինդելը:




























