1965թ. գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջադրված գրողների թվում են եղել Վլադիմիր Նաբոկովը, Պաբլո Ներուդան եւ Խորխե Լուիս Բորխեսը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով վերջերս հրապարակված նոբելյան արխիվների տվյալները:
Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը 50 տարվա ընթացքում պաշտոնապես առաջադրվածների անունները չի հրապարակում:
Svenska Dagbladet շվեդական թերթի թղթակից Կայ Շուլերը, ուսումնասիրելով արխիվները, հայտնել է, որ Միխայիլ Շոլոխովի հարցում բոլորը միակարծիք են եղել:
«Խաղաղ Դոնի» հատորները դասական գլուխգործոց են, որոնք չեն կորցնում իրենց փայլը»,-ասել է Նոբելյան հանձնաժողովի նախագահ Անդերս Էսթերլինգը:
Հանձնաժողովը ցանկանում էր կիսել մրցանակը Շոլոխովի եւ Ախմատովայի միջեւ: Սակայն նախագահը չէր համաձայնել:
Նա չէր համաձայնել մրցանակը կիսել նաեւ իսպանալեզու գրողներ Միգել Անխել Աստուրիասի եւ Բորխեսի, ինչպես նաեւ հրեա գրողներ Շմուել Ագնոնի եւ Նելլի Զակսի միջեւ: Ագնոնն ու Զակսը 1966թ. ստացել էին այդ մրցանակը, իսկ Բորխեսն այդպես էլ չունեցավ այն:




























