Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն ռուսաստանցի Վերա Զվոնարյովան եւ բելգիացի Քիմ Քլիսթերսը: Զվոնարյովան 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց դանիացի Կարոլին Վոզնյացկուն: Քլիսթերսը 4:6, 7:6, 6:4 հաշվով հաղթեց Վիլյամս քույրերից ավագին` Վինուսին: Կանանց առաջնության մրցանակային հիմնադրամը 7 մլն 958 հազար դոլար է:






























