Սեպտեմբերի 19-ին Տուապսեում կանցկացվի հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» փառատոնը: Նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միության Տուապսեի մասնաճյուղինն է` Տուապսեի շրջանի վարչակազմի աջակցությամբ, գրում է yerkramas.org-ը:

Փառատոնի ծրագրում կլինի ազգային կահ կարասիի, ազգային հագուստի ցուցահանդեսի անցկացում, գրականության ու երեխաների համար զվարճալի ծրագրի (ազգային խաղեր, մրցույթներ, ասմունք եւ այլն) ներկայացում: Նախատեսվում է նաեւ  ազգային խոհանոցի ուտեստների ցուցահանդես վաճառք, ուտեստների պատրաստման, պարերի մաստեր-կլասեր բոլոր ցանկացողների համար, փողային նվագախմբի կատարումներ, համերգային ծրագիր Տուապսեի շրջանի, ինչպես նաեւ այլ մարզերից հրավիրված երաժշտական եւ խորեոգրաֆիկ խմբերի մասնակցությամբ: