Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Երեւանից դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատ:
Պարզվել է, որ իրար են բախվել ԳԱԶ-24 մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի եւ ՎԱԶ-2106 մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ՎԱԶ-2106 ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենաներում գտնվող մյուս մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարները ՎԱԶ-2106 ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Երեւանի բնակիչ, 1984 թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի դին, որը հանձնել են շտապօգնության բժիշկներին:
Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Դավիթ եւ 1987 թ. ծնված Վալյա Ստեփանյանները: Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի բնակիչներ` 1991 թ. ծնված Շահեն Մանուկյանը, 1989 թ. ծնված Արտյոմ Արոյանը եւ 2006 թ. ծնված Արսեն Ամիրշատյանը, Շիրակի մարզի Բագրավան համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ջիվան Գասպարյանը, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ` 1973 թ. ծնված Կարինե Գրիգորյանը եւ 1995 թ. ծնված Գեւորգ Ստեփանյանը: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:



















