Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում հանդիպեց Կիեւի «Օբոլոնի» հետ եւ կրեց առաջին պարտությունն այս տարվա առաջնությունում: Միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց Հուձիկան: «Շախտյորի» կազմում առաջին հանդիպումն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Հաջորդ շաբաթ «Շախտյորը» կմեկնարկի Չեմպիոնների լիգայում: