Ռուսաստանի ԱԳՆ-ում ռուս-թուրքական խորհրդակցություններ են տեղի ունեցել: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Այդըն Սեզգինին:

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ տգագրության դեպարտամենտից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի եւ Թուրքիայի համար: