Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի պաշտպան Պեր Մերտեզակերը, ով Ադրբեջանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում արդեն 12-րդ րոպեին դիմային ոսկորի կոտրվածք ստացավ, դիմելու է դատարան, հաղորդում է apasport-ը:
Այդ խաղում Ադրբեջանի հավաքականի հարձակվող Վագիգ Ջավադովը գնդակի համար պայքարում, ցատկելիս արմունկով հարվածել էր Մերտեզակերի դեմքին: Կոտրվածքից բացի Մերտեզակերին նույնիսկ կուրություն էր սպառնում:





























