Ադրբեջանցի թմրավաճառը Ուզբեկստանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարով ազատազրկման, հաղորդում է CA-NEWS գործակալությունը։
Հանցավոր խումբը, որին անդամակցում է Ադրբեջանի քաղաքացին, կազմված է 5 մարդուց, եւ զբաղվում է, հիմնականում, հերոինի իրացմամբ։ Գործակալության տվյալների համաձայն, այդ խմբում կա նաեւ կին, որի քրեական պատժի ծանրությունը դատավորները գնահատել են 9 տարի։




























