Կիլիկիո արքա Լեւոն Առաջինի (1198-1219թթ.) գահակալության ժամանակաշրջանին պատկանող հայկական ծայրաստիճան հազվագյուտ ոսկյա մետաղադրամն օնլայն աճուրդում վաճառվել է 40 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Cngcoins.com կայքը:

Մետաղադրամի տրամագիծը 19.5 միլիմետր է, քաշը՝ 2.46 գրամ: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Լեւոն Առաջինը՝ առյուծի գահին բազմած, ձախ ձեռքին՝ ջրաշուշան, իսկ աջին՝ խաչ: Մետաղադրամի հակառակ կողմում հետեւի թաթերի վրա կանգնած երկու առյուծներ են՝ կաթողիկոսի խաչով:

Աճուրդի դրված մետաղադրամը ներկայացվել է Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուից»: Լոտի մեկնարկային գինը 50 000 դոլար էր: Մետաղադրամը վաճառվել է նախորդ շաբաթ: Գնորդը հայտնի չէ: