Հնդիկ  Փրանեյ Փաթվարդխանը մեկ րոպեանոց անիմացիոն տեսահոլովակ է ստեղծել, որտեղ պիկտոգրամների օգնությամբ թվարկել է 2015 թ. իր կարծիքով ամենակարեւոր իրադարձությունները, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Gizmodo-ն:

Իրադարձությունների ցանկում են հայտնվել New Horizons կայանի մոտեցումը Պլուտոնին, Նեպալի երկրաշարժը, «Էբոլա» վիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումները, փարիզյան ահաբեկչությունները, Սաուդյան Արաբիայում կանանց մասնակցությամբ առաջին ընտրությունները ու Չինաստանում երկրորդ երեխայի ծնունդի արգելքի վերացումը: Տեսահոլովակի հեղինակի կողմից հիշատակված փոփ մշակույթի իրադարձությունների շարքում են «Աստղային պատերազմների» յոթերորդ դրվագի ու Ադելի «25» ալբոմի թողարկումը: