Նիդեռլանդների Ուտրիխտ քաղաքում եկեղեցու զանգերով հնչեցրել են Դեւիդ Բոուիի «Space Oddity» երգը՝ ի հիշատակ նախօրեին վախճանված երաժշտի:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Բոուիի հիշատակը նույն կերպ հարգել են նաեւ Օսլոյում. այստեղ զանգերով հնչեցրել են երաժշտի 1971 թվականի «Hunky Dory» ալբոմից «Changes» երգը: The Local-ի փոխանցմամբ, սա առաջին անգամ չէ, երբ Նորվեգիայի մայրաքաղաքում այսպես են հիշատակում վախճանված երաժիշտներին: Ավելի վաղ Օսլոյում զանգերով երգ են հնչեցրել՝ ի հիշատակ Motorhead խմբից Լեմմիի:

Դեւիդ Բոուին, 18 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, վախճանվել է հունվարի 11-ի գիշերը: