Հունիսի 29-ին Վատիկանի կարդինալ Անդրե Վին-Տրուան այցելեց նորին սրբություն՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Ինչպես հաղորդում են կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, մինչ Արամ Ա-ի հետ հանդիպումը՝ կարդինալը հանդիպել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ։ Այցելության ընթացքում Վատիկանից եկած հյուրին ուղեկցում էր Մարոնինյան պատրիարքարանի կարդինալ Նասրալ Բուտուրուս Սֆեյրը։ Հանդիպմանը, որը տևել է մեկ ժամից ավելի, ներկա էին նաև արքեպիսկոպոս Կոմիտաս Օհանյանը, եպիսկոպոս Նորայր Աշեկյանը և Գրիրգոր Չիֆջյանը։
Արամ Առաջինը և Կարդինալը խոսել են Լիբանանում տիրող քաղաքական վիճակի և Վատիկանի ու հայոց եկեղեցու միջև եղած փոխհարաբերություններից։
Կարդինալ Վին-Տրուան Արամ Առաջինին հրավիրել է նորից այցելել Վատիկան։ Նշենք, որ 2008 թվականին կաթողիկոս արդեն եղել է Վատիկանում։




























